Ավանեսյան․ Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում ծխելը կարգելվի![]() 24 հունվարի 2022 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ամփոփելով 2021 թվականի արդյունքները, խոսել է նաև 2022 թվականին իրականացվելիք ծրագրերի մասին՝ նշելով, որ կարևոր խնդիրներից է սկրինինգների միջոցով հիվանդությունների վաղ հայտնաբերումը։ Նա հիշեցրել է, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը, գրում է «Ա1+»-ը։ Նախարարը հավելել է, որ արվելու է հնարավորը քաղաքացիներին զերծ պահելու այդ սովորությունից՝ նշելով, որ Հայաստանում դեռ պահպանվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշ։ Ինչ վերաբերում է քաղցկեղի բուժմանը, ապա նախարարը նշել է, որ այն պետպատվերի շրջանակում ընդգրկելուց հետո մարդկանց դիմելիությունն ավելացել է։ Նախարարը նշել է, որ մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզում: 2022 թվականին աշխատանքները տարվելու են մի շարք ուղղություններով` առողջության համապարփակ ապահովագրության ներդնում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում, բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |