2021-ին 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են ուղղել ավելի քան 1 տրլն 206 մլրդ դրամ![]() 24 հունվարի 2022 - 19:10 AMT PanARMENIAN.Net - 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների առաջին եռյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (48,842,019 դրամ), որին հաջորդում է «Գազպրոմ Արմենիան» (47,825,132 դրամ): Երրորդը Պաշտպանության նախարարության աշխատակազմն է (42,656,806 դրամ): Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։ Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |