Փաշինյան․ Նոր նախագահի ու քաղմեծամասնության միջև պետք է ներդաշնակություն լինի25 հունվարի 2022 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին, ասել է, որ իմացել է Արմեն Սարգսյանի մտադրության մասին հրաժարականի հրապարակումից մոտ 3․5 ժամ առաջ, վերջինիս հետ հեռախոսազրույցից։ «Ես ուզում էի հասկանալ` որոշումը քննարկման ենթակա է, թե՞ ոչ։ Հարցրել եմ` ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնոմ է կայացրած որոշման մասին։ Նա ասել է, որ կայացրել է որոշումը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հրաժարականի բացատրություններն ինքն ընդունում է ի գիտություն և չի մեկնաբանում։ Անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։ «Կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն, առավել ևս՝ հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ»,- ասել է նա և հավելել, որ ԱԺ-ն, կառավարությունն ու նախագահը պետք է» իրենց կապված զգան միասնական պատասխանատվությամբ»։ Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ իր և Արմեն Սարգսյանի տեսակետները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարբերվում էին։ «Նախորդ հարցուպատասխանի ժամանակ ես ասել եմ, որ իմ դիրքորոշումը տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից, բայց նաև ասել եմ, որ 2018-ից ի վեր սահմանադրության մեջ նախագահի լիազորությունների մասով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասել է վարչապետը: Պատասխանելով Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին Hetq.am-ի հրապարակման վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը քիչ հավանական է համարել, որ Արմեն Սարսգյանը ՀՀ քաղաքացիություն չունի և ասել է, որ եթե կան նման փաստեր, դրան պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն՝ նշելով, որ դա իր քննարկելու մանրամասները չեն։ «Հետքը» գրել էր, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելիս եղել է Սենթ Քիդս և Նևիսի քաղաքացի։ Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |