Hürriyet․ Օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքների հարցը, Կարսում և Վանում աշխատանքներ կտարվեն25 հունվարի 2022 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Hürriyet-ը, անդրադառնալով Թուրքիայի նախագահականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցության արդյունքներին, գրել է, որ առաջիկայում օրակարգ կգա Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը, գրում է Еrmenihaber-ը՝ Hürriyet-ին հղումով։ «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթեր կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ, ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ սկսվելու են նաև առևտրային հարաբերություններ»,-ասվում է հրապարակման մեջ: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։ Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |