Բորդյուժա․ ՀՀ-ն ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ ՌԴ-ից անհատույց է ստացել

Բորդյուժա․ ՀՀ-ն ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ ՌԴ-ից անհատույց է ստացել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր գոյություն ունեն։ Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Բորդյուժան հիշեցրել է, որ հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։

Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հաստատել էին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու ծրագիրը։

Բորդյուժայի կարծիքով` ծրագրի էությունն այն է, որ կազմակերպության պետությունները համաժամանակյա կերպով ապահովեն իրենց զինված ուժերն ու մյուս ուժային կառույցները նույնատիպ սպառազինությամբ, միևնույն մակարդակի համակարգերով:

ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ այդ գնումն իրականացվում է արտոնյալ գներով. ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցներին զենքի վաճառքի արտոնյալ կարգի մասին համաձայնագիր գոյություն ունի։ Եվ Ռուսաստանը փաստաթղթի շրջանակում իր դաշնակիցներին ամենաժամանակակից զինատեսակները վաճառում է ներքին գներով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---