Մայր Աթոռն ակնկալում է, որ Աշոտ Մինասյանի դատն անաչառության սկզբունքով կիրականացվի25 հունվարի 2022 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի առաջնորդությամբ: Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրել է, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը: Նորին Սրբությունը նաև գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։ Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրել են կալանքի մեջ գտնվող Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն հայտնելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ: Հանդիպմանը կաթողիկոսն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն ժողովրդին հուզող խնդիրները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, որն առավել հայտնի է որպես «Աշոտ Երկաթ», պաշտպանության խորհուրդ է ստեղծվել։ Խորհրդի կազմում ընդգրկված են քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ՝ ընդհանուր 19 մարդ։ Նրանք համարում են, որ Մինասյանի նկատմամաբ հետապնդումներն ապօրինի են, ինչպես նաև նրա խափանման միջոց կալանքը։ Աշոտ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշմամբ։ Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը` Աշոտ Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։ Նրան դեռևս 2020թ․ նոյեմբերին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանք էր առաջադրվել, ի թիվս մի շարք այլ գործիչների, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել էին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |