Եսայան․ Հայաստանյան ՏՏ ոլորտի աշխատակիցներից շատերն իրենց ընկերություններում $1-3 մլն մասնաբաժին ունեն25 հունվարի 2022 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններից շատերի աշխատակիցներն իրենց ընկերություններում 1-3 մլն դոլարի մասնաբաժին ունեն։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ «Այսօր այդ ընկերությունների աշխատակիցներն ունեն մասնաբաժին այդ ընկերություններում։ Այսինքն` այն, ինչ ԱՄՆ-ում կա, որ ընկերության աշխատակիցը բացի աշխատավարձից նաև ստանում է անձնական մասնաբաժին, սկսել է կիրառվել նաև մեր երկրում։ Արդեն 1 մլն, 2 մլն, 3 մլն մասնաբաժին ունեցող աշխատակիցներ կան Հայաստանում, ու նրանք թիվը մեծ է։ Մեկ ընկերությունում աշխատող, ասենք` 50 մարդ կա, որ արդեն 1 մլն դոլարից ավելի մասնաբաժին ունի»,- ասել է Եսայանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա մեկնաբանմամբ, դա նշանակում է, որ այդ ընկերությունների աշխատակիցներն իրենց բաժնեմասը վաճառելով՝ կարող են նոր ընկերություններ հիմնել ՏՏ ոլորտում` մասշտաբի էֆեկտի շնորհիվ նպաստելով ոլորտի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը։ «Դրա համար ես կարծում եմ, որ մենք մեծ հաջողություններ ունենք, ու այդ ամենը կարելի է ասել` տեղի է ունեցել վերջին 2-3 տարիների ընթացքում»,- ասել է Եսայանը։ ԱՏՁՄ վարչության նախագահը նշել է, որ հայաստանյան ընկերությունները վերջին 3 տարիներին թռիչքաձև զարգացում են ապրել նաև միջազգային շուկայում։ «Փոխվել է Հայաստանի ընկալումը միջազգային շուկայում։ Նույն ԱՄՆ-ում, որտեղ այսօր կենտրոնացած են բոլոր վենչուրային փողերը, ստարտափները, աշխարհի հաջող պրոյեկտների մեծ մասն այնտեղից են գալիս, այսօր ամերիկյան վենչուրներն արդեն գիտեն ինչ է Հայաստանը։ Որովհետև ունենք մի քանի հաջողված ընկերություններ, որոնք ներկայացնում են Հայաստանը։ Դա «Սերվիս տիտանն» է, դա Picsart-ն է, «Կրիսպն» է»,- ասել է Եսայանը։ Նրա խոսքով, այս ամենն այն հենասյուներն են, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ՏՏ ոլորտի հետագա զարգացումը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |