Բայդեն․ Եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար «հետևանքները հսկայական կլինեն»26 հունվարի 2022 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել, է, որ եթե ՌԴ-ն Ուկրաինա ներխուժի, աշխարհի համար հետևանքները հսկայական կլինեն։ «Հետևանքները հսկայական կլինեն, եթե Պուտինը ներխուժի այդ երկիր։ Դա ոչ միայն տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա, այլ նաև հսկայական հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նրա, «դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ինչը կփոխի աշխարհը»։ Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն մտադիր չեն իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում։ Հունվարի 24-ին Պենտանոգնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն որոշել է բարձր պատրաստկանության բերել մոտ 8500 զինծառայողի, որոնք, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կերպով կտեղափոխվեն Եվրոպա։ Մեկնաբանելով Պենտագոնի այդ հայտարարությունը՝ Բայդենն ասել էր, որ խոսքը ԱՄՆ միակողմանի որոշումների մասին չէ, այլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործողությունների։ Նա ասել էր նաև, որ որոշումը կախված կլինի Մոսկվայի գործողություններից։ Վերջին շրջանում Ուկրաինան և Արևմուտքի մի շարք երկրներ հայտարարում են, թե Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա և այդ նպատակով ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ տեղեկությունները սին և անհիմն է անվանել և հավելել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ։ Նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելուն միտված սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային լուծման փորձերը շատ լուրջ հետևանքներ կունենան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |