QR կոդերը սքանավորելիս այսուհետ հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների միայն մի մասը26 հունվարի 2022 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Այդ մասին ասել է ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։ ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասել է, որ մտահոգությունները հաշվի առնելով, հունվարի 25-ի ուշ երեկոյան առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։ Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն են հայտնել, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |