Հարությունյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից26 հունվարի 2022 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Հարությունյանն ազատվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»,-ասվում է որոշման մեջ: Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար:»,-ասվում է գրառման մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |