Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել գրավի դիմաց![]() 27 հունվարի 2022 - 11:57 AMT PanARMENIAN.Net - «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել է նրա խափանման միջոց՝ կալանքը։ Նրա նկատմամբ դատարանը կիրառել է 2 մլն դրամ գրավ, տեղեկացնում է «Առավոտը»։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Մինասյանը մի քանի անձանց հետ մեղադրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանությունը յուրացնելու մեջ։ 2021 թվականի դեկտեմբերին այդ քրեական գործը կարճվել է։ Սակայն Աշոտ Մինասյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |