Գործադիրը ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տարածք է տրամադրել27 հունվարի 2022 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող 172 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Երկրապահ կամավորականների միությանը։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում։ Տարածքը տրամադրվել է 10 տարի ժամկետով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության միջև 03.07.2020թ. կնքված պայմանագրով տարածքը 5 տարի ժամկետով հատկացվել էր ԵԿՄ-ին, որը Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել, ինչը կբերի ԵԿՄ-ի բնականոն աշխատանքների խանգարման։ Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածքը տրամադրելը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարության պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթից։ Հիմք ընդունելով այն փաստը, որ ԵԿՄ-ն օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը՝ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով տարածքը տրամադրվում է կազմակերպությանը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով։ Նշվում է, որ բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |