Նախարար․ Օմիկրոնով հիվանդացության կտրուկ աճ կա27 հունվարի 2022 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ է նկատվում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելել է՝ դրական է այն, որ հիվանդների միայն 6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ինչպես «օմիկրոնի» առանձնահատկություններով, այնպես էլ պատվաստումների քանակի աճով։ Նա նշել է, որ պատվաստվածները հիվանդությունը տանում են թեթև կամ առանց ախտանիշների։ Ավանեսյանն ասել է, որ առաջին դեղաչափ արդեն ստացել է քաղաքացիների ավելի քան 45 տոկոսը, երկրորդը` 37 տոկոսը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, բոլոր տեսակի պատվաստանյութերով։ Ինչ վերաբերում է Pfizer-ին, ըստ նախարարի, այն առաջիկայում կհասնի Հայաստան։ Նախարարը նշել է, որ պատվաստվում են հիմնականում 35-60 տարեկանները, իսկ 65-ից բարձր անձանց շրջանում այդ ցուցանիշը 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է: Նա նշել է, որ 12-17 տարեկանների շրջանում առաջին դեղաչափով պատվաստվել է 1675 հոգի, 2-րդ դեղաչափով պատվաստվել է 1000 հոգի: Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք, հունվարի 26-ին՝ 1931 նոր դեպք, հունվարի 25-ին՝ 1332, իսկ հունվարի 24-ին՝ 688 նոր դեպք կար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |