Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Արցախի Կարմիր Շուկա գյուղի ու դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները նորից խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Այս մասին հայտնել է Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նրա փոխանցմամբ՝ միջադեպի մասին անմիջապես տեղյակ է պահվել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարությանը։ Անմիջապես միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

«Ներկայումս իրավիճակը կայուն է, միջադեպից տուժածներ չկան»,- եզրափակել է Սարումյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---