«Փաստինֆո»․ ՊՆ-ն կովիդի պատճառով հետաձգել է ԶՈւ 30-ամյակի ընդունելությունը

«Փաստինֆո»․ ՊՆ-ն կովիդի պատճառով հետաձգել է ԶՈւ 30-ամյակի ընդունելությունը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են՝ հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ՊՆ-ից հաստատել են, որ ընդունելությունը հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---