Գերնոտ Էրլերը ՀՀ առաջին նախագահի հետ քննարկել է ներքին քաղաքական հարցերը30 մարտի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Բունդեսթագի գերմանա-հարավկովկասյան խորհրդարանական խմբի ղեկավար Շտեֆան Ռայխեն եւ ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության Կենտրոնական Ասիայի եւ Հարավային կովկասի երկրների բաժնի աշխատակցուհի Աննա Լյութերը: Այդ մասին հաղորդել են Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ):Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամին, Հայաստանում ժողովրդավարության հաստատման եւ առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Կարծիքներ են փոխանակվել նաեւ ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա-Յոանա Մարիա Վիկտորինը եւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |