Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին ԱԽ-ում ցմահ նախագահությունից

Ղազախստանի խորհրդարանը զրկել է Նազարբաևին ԱԽ-ում ցմահ նախագահությունից

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարանը զրկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Անվտանգության խորհրդում ցմահ նախագահությունից։

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի, պատգամավորները հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որով չեղարկվում է տվյալ դրույթը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Չեղարկվել է նաև Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում։

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին այդ փոփոխություններին հավանություն էր տվել Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---