30 տարի առաջ հունվարի 28-ին ստեղծվել է Հայկական բանակը![]() 28 հունվարի 2022 - 13:04 AMT PanARMENIAN.Net - 30 տարի առաջ հունվարի 28-ին ստեղծվել է Հայկական բանակը։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով իսկ ազդարարելով Հայ Ազգային բանակի ստեղծումը: Հայ-ադրբեջանական լարվածության պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը կարևորագույն խնդիր դարձավ՝ դա հայ կամավորների շրջանն էր։ 1992 հունիս-1994 մայիսին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ներգրավվելով Ադրբեջանի դեմ դժվարին պատերազմի մեջ, ազգային բանակ էր ստեղծում, դրա հետ կապելով իր ապագան: ԶՈւ նորաստեղծ ջոկատները պատրաստությունից հետո հաշված օրերի ընթացքում ուղևորվում էին ճակատ: 1994 թվականից մինչ օրս համարվում է բանակի կառուցման փուլ։ Հայկական բանակն իր կազմավորման 30-ամյակը նշում է բարդ պայմաններում՝ 44-օրյա պատերազմից հետո և բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |