Moderna-ն ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է սկսում![]() 28 հունվարի 2022 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։ Պատվաստանյութի մշակման նպատակով կենսատեխնոլոգիական այդ ընկերությունը միավորվել է International AIDS Vaccine Initiative ոչ առևտրային կազմակերպության հետ։ Պատվաստանյութի մշակման համար օգտագործվում է նույն տեխնոլոգիան, որով ստեղծվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութը։ Փորձարկումների առաջին փուլի մասնակցիները դեղաչափեր են ստացել Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Բժշկության և բժշկագիտության դպրոցում։ «Շատ ուրախ ենք առաջ մղելու այս նոր ուղղությունը ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում Moderna-ի մՌՆԹ հարթակի միջոցով»,-ասել է IAVI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Մարկ Ֆայնբերգը։ Աշխարհում մոտ 38 մլն մարդ ՄԻԱՎ վարակակիր է, այդ թվում՝ 1․3 մլն ԱՄՆ-ում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |