Միրզոյան․ Փորձում ենք պարզել՝ մեր փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի

Միրզոյան․ Փորձում ենք պարզել՝ մեր փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եռաբլուրում անդրադառնալով հարցին, թե սահմանին լարվածության նվազմանն ուղղված առաջարկներից Ադրբեջանի համար կոնկրետ ի՚նչն է անըդնունելի, ասել է, որ հստակցումներ դեռ չունեն, փորձում են պարզել։

«Մենք հստակցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները»,- ասել է նա, գրում է Panoarama.am-ը։

Նախարարն ասել է, որ անընդհատ քննարկում կա, այն շարունակվում է։ «Մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասել է Միրզոյանը։

Հունվարի 19-ին ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին, մյուս գործընկերներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---