ԱՄՆ դեսպանատուն․ Մեր երախտիքն ենք հայտում ԶՈւ ծառայողներին![]() 28 հունվարի 2022 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանությունը, անդրադառնալով Հայաստանում նշվող Հայոց բանակի օրվան, իր երախտիքն է հայտնել զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնել Հայաստանին ռազմական գործակցության համար։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց ընտանիքներին և սատարողներին»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |