ՌԴ դեսպանատուն․ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական գործակցությունն առանցքային է![]() 28 հունվարի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպանությունը, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորելով ՀՀ-ին և նրա բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ, նշել է, որ ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում: «Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողները իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, ովքեր ուս ուսի կանգնած կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,-ասվում է գրառման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |