Արցախի ոստիկանությունը ստուգել է Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը![]() 29 հունվարի 2022 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Արցախի ոստիկանությունը, արձագանքելով «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերին, հայտարարել է, որ ստուգումներ է իրականացրել՝ կողմերը հերքել են այդ տեղեկությունը։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավորների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ: Նշվում է, որ Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այնուհետև այն վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով ԱՀ նախագահի վերջնական որոշմանը։ ԱՀ ոստիկանությունն իրազեկում է, որ հունվարի 23-ին ժամը 18:55-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Տերյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանությունն անմիջապես ստացված տեղեկությունը գրանցել է հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումների գրանցամատյանում, այնուհետև սահմանված կարգով իրականացրել ստուգումներ, որի արդյունքում ոստիկանության ծառայողները հանդիպել են 2 կողմերին, իրականացրել պարզաբանումներ և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, ինչի արդյունքում կողմերը կտրականապես հրաժարվել են` հերքելով ծեծկրտուքի մասին տեղեկությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |