Հունվարի 30-ին Expo 2020 Dubai-ում Հայաստանի օրը կնշվի29 հունվարի 2022 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը, որին նվիրված միջոցառումներին կարելի է հետևել առցանց միացմամբ, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Նշվում է, որ ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ մոտ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից պետությունների համար, սա ևս մեկ հիանալի առիթ է ավելի լայն լսարանի ներկայացնել ու հասանելի դարձնել Հայաստանը, հայկական մշակույթը, պատմությունը և երկրի այլ գրավչությունները։ Ցուցահանդեսային տարածքում ամբողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ, որին կհաջորդի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։ Պաշտոնական բացման արարողությունից հետո ամբողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար։ Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |