Մոսկվայում ցուցադրվում է 1489 թվականի հայկական ձեռագիրը30 մարտի 2009 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ձեռագրերի ուսումնասիրման գիտահետազոտական պետական ինստիտուտի ցուցասրահում ներկայացվել է 1489 թվականի հայկական ձեռագիր: Վերականգնված ձեռագիր մատյանը Վասպուրական նահանգի Խիզանի վանքերից մեկի ձեռագիրն է, այն գտնվել է 5 տարի առաջ Ռուսաստանի պետական գրադարանի պահոցներում եւ «սոսնձված աղյուսի» վիճակում էր: Միայն մի քանի էջ էր բացվում, որտեղ հաջողվեց ընթերցել նրա ստեղծման վայրը, վարպետի անունն ու տարեթիվը: Ձեռագիրը երկարատեւ վերակագնման կարիք ուներ, քնաի որ երկար տարիներ պահվել է գոմում: Արդյունքում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վարպետ Մկրտիչի ձեռագիրը չափազանց շատ էր վնասվել: Այժմ ծաղկազարդ տեքստերով բոլոր էջերը իր մանրանկարներով ցուցադրվում են առանձին (ցուցահանդեսից հետո գիրքը կկարվի): Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |