Արցախի գիտկենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամաս է բացվել![]() 29 հունվարի 2022 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի գիտական կենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամաս է բացվել: Արարողությանը ներկա են եղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա: Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |