ՌԴ-ում բնակչության տարեկան բնական նվազումն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը29 հունվարի 2022 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում բնակչության տարեկան բնական նվազումը 2021-ին առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2000 թվականից ի վեր, երբ բնակչությունը կրճատվել էր 958,500 մարդով։ Այդպիսի ռեկորդային ցուցանիշները բացատրում են Covid-19-ով և դրա հետևանքներով։ Ըստ Ռոսստատի, Ռուսաստանի բնակչությունը չորրորդ տարին անընդմեջ նվազում է, գրում է Secretmag.ru-ն։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ բնակչությունը 145․5 մլն է։ Մեկ տարում այն նվազել է գրեթե 693,000 մարդով (–0,5%)։ Բնակչության բնական նվազումը (ծնվածների քանակից հանած մահացածների քանակը) կազմել է 1․04 մլն։ 2021 թվականին մահացությունը Ռուսաստանում աճել է 15,1%՝ 2․44 մլն մարդ։ Ծնելիությունը նվազել է 2.3%-ով՝ 1․4 մլն մարդ։ Սա նվազագույն ցուցանիշն է 2002 թվականից ի վեր։ 2014 թվականից ծնելիությունը ՌԴ-ում կրճատվում է, իսկ միգրացիոն հոսքն աճում է։ 2021 թվականին ներգաղթը կազմել է մոտ 350,000 մարդ և մոտ մեկ երրորդով փոխլրացրել է բնական անկումը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |