Մոսկվայում կքննարկեն ԱՊհ երկրների դիրքորոշումները ճգնաժամի հաղթահարման հարցում

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների, Կենտրոնական բանկերի նախագահների մշտապես գործող խորհրդակցության երկրորդ նիստը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: Նիստին հրավիրված են - մասնակցելու են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:



Մարտի 31-ին կայանալիք նիստում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը եւ կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում:



Նույն օրը Մոսկվայում ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրասիական տնտեսական համագործակցության 7-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական եւ ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ձեւավորմանը վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---