Սաթիկ Սեյրանյանը վերընտրվել է Ժուռնալիստների միության նախագահ

Սաթիկ Սեյրանյանը վերընտրվել է Ժուռնալիստների միության նախագահ

PanARMENIAN.Net - Ժուռնալիստների միության գործող նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վերընտրվել է միության նախագահի պաշտոնում:

Սեյրանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատվիրակ, գրում է Aysor.am-ը։

Իր ելույթում նա ասել է, որ 2022 թվականը լրատվամիջոցների համար շատ դժվար է լինելու:

«Սկզբունքյային լինելը ծանր է նստում Հայաստանում այսօր շատ-շատերի վրա»,-ասել է նա։

ՀԺՄ նախագահի խոսքով` շատ լրատվամիջոցներ չեն կարողանում օգտվել դրամաշնորհային որևէ ծրագրից, մինչդեռ, շատ ԶԼՄ-ների հնարավորությունն այս հարցում անսպառ է, գրում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե իր երազած միությունը կլիներ այն մեկը, որը կկարողանար աջակցել լրատվամիջոցներին դժվարին ֆինանսատնտեսական այս պայմաններում:

«Կուզեի հասնել այն վիճակին, որ կարողանանք ձեռք մեկնել մեր գործընկերներին, որովհետև շատերը, ցավոք, որոշակի ռեսուրսների կրճատման վտանգի տակ են», - նշել է Սեյրանյանը:

Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:

Սաթիկ Սեյրանյանն առաջին անգամ Ժուռնալիստների միության գործող նախագահ է ընտրվել 2017-ի դեկտեմբերին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---