ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 3-րդ դեղաչափը 8951 քաղաքացի է ստացել

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 3-րդ դեղաչափը 8951 քաղաքացի է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով 8951 քաղաքացի է պատվաստվել։

Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,883,413 քաղաքացի, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափը ստացել է 1,032,249 քաղաքացի, երկրորդը՝ 842,213:

Հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---