2021-ին ՀՀ-ում գներն աճել են 7.2%-ով, տնտեսական ակտիվությունը կազմել է 5.8%

2021-ին ՀՀ-ում գներն աճել են 7.2%-ով, տնտեսական ակտիվությունը կազմել է 5.8%

PanARMENIAN.Net - 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Կառույցը վիճակագրական որոշ տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:

2021.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով:

2021-ի հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ծառայություններ՝ 7.8%, առևտրի շրջանառություն՝ 7.5%, շինարարություն՝ +7.4%, արդյունաբերական արտադրանք՝ 3.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում:

2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---