Խաչատուրյան․ 2017-ին կուսակցական գործունեությունս դադարեցրել եմ՝ ֆորմալ առումով դիմում լինել-չլինելու հանգամանքն է31 հունվարի 2022 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկմանը, ասել է, որ դեռևս նման առաջարկ չի ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ «Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»,-ասել է նա։ Նա նշել է, որ ինքը համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական չափանիշներին ու նաև իշխող քաղաքական թիմի անդամ է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Խաչատուրյանն ասել է, որ մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ-ին։ Այդպես նա արձագանքել է իր պաշտոնական կենսագրության մեջ կուսակցական լինելու հանգամանքը «թաքցնելու» մասին մեկնաբանություններին։ «2017–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, Խաչատուրյանն իրեն այսօր էլ համարում է շարժման անդամ։ «Ես եղել եմ ՀՀՇ-ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988-ից։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,– ասել է Խաչատուրյանը։ ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: Վահագն Խաչատուրյանը մինչև 2017թ–ը եղել է Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |