Դարբինյան․ Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և գլխավոր դատախազին![]() 31 հունվարի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, տեղեկացրել է, որ գրություններով դիմել է ՌԴ նախագահին և գլխավոր դատախազին՝ համալսարանի շուրջ արհեստական աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ «Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը. ա/ Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը բ/ Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։ գ/ Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս ՆԿՎԴ-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայնդեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։ դ/ Ես գրություններով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։ ե/ Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց», ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հավանական հրաժարականի մասին՝ նշելով, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ «չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը։ Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով հրաժարական չտալու հորդորների համար, նշել էր, որ ռեկտորի հաջորդ ընտրությունները 2023-ին են և ինքը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |