Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները 1 փետրվարի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Սիմոնյանը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը. «Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - ասված է արձանագրությունում: ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |