Բարաք Օբամա. Ես արդեն ճանաչել եմ Հայոց ցեղասպանությունը31 մարտի 2009 - 01:54 AMT PanARMENIAN.Net - Բայլորի համալսարանի (ԱՄՆ) ադյունկտ-պրոֆեսոր Քրիստիան Վան Գորդերն այն եզակի մարդկանցից էր, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում կարողացան իրենց հարցը տալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «2008 թվականի հոկտեմբերին Նյու Մեքսիկո նահանգում ինձ հնարավորություն ընձեռվեց հարց տալ նախագահին, եւ ես նրան հարցրեցի կճանաչի՞ արդյոք նա Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, եթե դառնա ԱՄՆ նախագահ: Բարաք Օբաման ինձ պատասխանեց, որ ինքն արդեն ճանաչել է այդ փաստը», - նշել է Քրիստիան Վան Գորդերը: Նա Ամերիկայի նախագահից պահանջել է կատարել իր խոստումը եւ ճանաչել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է wacotrib.com-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |