ՀՀ կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը

ՀՀ կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։

Photo. EPA
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---