Ջոնսոնը շնորհավորել է Փաշինյանին ՄԹ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ 1 փետրվարի 2022 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հարգելի վարչապետ, հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։ Վերջին 30 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը համատեղ աշխատանք են տարել՝ միտված կարևոր գործընկերության զարգացմանը։ Այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ վերահաստատել Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ հասնելու խաղաղության, կայունության և բարգավաճման միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև ածխածնի արտանետումները կրճատելու հանձնառությանը: Կլիմայի փոփոխության կոնֆերանսի 26-րդ գագաթնաժողովին Հայաստանն արժեքավոր ներդրում է ունեցել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին, և ՄԹ-ն պատրաստակամ է աջակցելու ձեզ այդ հավակնոտ նպատակներին հասնելու գործում։ Միացյալ Թագավորությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է և կշարունակի մնալ այդպիսին: Լիահույս եմ, որ մեր գործընկերությունը շարունակական զարգացում կապրի գալիք տարիներին», - ասվում է Ջոնսոնի ուղերձում։ Photo. Reuters Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |