Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են 1 փետրվարի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Փետրվարի 2-ից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: Ավելին իմանալու համար կարելի է այցելել կայք: Կարելի է հետևել նաև բաժնետոմսերի առուվաճառքի գործընթացին: «Այսօր պատմական օր է թե՛ բանկի, և թե՛ բանկի բաժնետերերի համար: Մենք անցյալ տարի հաջողությամբ ավարտեցինք բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, իսկ վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացն այսօր ազդարարեցինք: Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ մենք հարթակ ենք ստեղծում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Շուտով մենք նաև մեր թվային լուծումներով կհեշտացնենք բանկի բաժնետոմսեր գնելու պրոցեսը պոտենցիալ բոլոր գնորդների համար, իսկ այն բաժնետերերը, ովքեր կցանկանան վաճառել իրենց բաժնետոմսերը, նույն ճանապարհով կկարողանան վաճառել»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Շնորհավորում եմ Ակբա բանկին՝ նմանատիպ պատմական քայլ իրագործելու քաջություն ցուցաբերելու համար: Այժմ Ակբա բանկը հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Ակբա բանկի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումն իրականացվեց շատ կարճ ժամանակում՝ ներգրավելով միանգամից մեծ քանակի ներդրողների, ինչը հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Ակբան Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ոչ միայն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացրեց, այլ նաև որպես երկրորդային շուկայի մասնակից քայլեր է կատարում այդ շուկայում ակտիվություն ձևավորելու համար: Բանկի բաժնետոմսերը ցուցակվել են A հարթակում, որը ֆոնդային բորսայի ամենակարևոր հարթակն է: Փոքր և միջին ներդրողները քանակով շատ են, ինչը բանկի բաժնետոմսերն ավելի գրավիչ է դարձնում այլ ներդրողների համար՝ բարձր իրացվելիության ապահովման արդյունքում», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը: 2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։
Ակբա բանկի կողմից ընտրված շուկա ստեղծող «Դայմենշն» ընկերությունը կիրականացնի բաժնետոմսի առքի և վաճառքի գնանշում: Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու/վաճառելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |