Ամերիկացի կոնգրեսականները պատրաստ են օգնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին31 մարտի 2009 - 02:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսականների մի խումբ դիմել է Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Աբդուլլահ Գյուլին եւ պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին եւ Թուրքիային հաղթահարել թշնամությունն ու երկկողմ հարաբերություններ հաստատել: «Վստահության մթնոլորտի եւ համագործակցության հաստատումը Երեւանի ու Անկարայի միջեւ անհրաժեշտություն է, որպեսզի նորմալ ապագա ապահովվի երկու ժողովրդների համար»,-ասվում է կոնգրեսականների ուղերձում: Կոնգրեսականների այդ խմբում հիմնականում ժողովրդավարներ են, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ Ռոբերտ Վեքսլերը, զինված ուժերի կոմիտեի նախագահ Այք Սքելթոնը, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էլսի Հասթինգսը: «Մենք գտնում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պետք է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունը լինի: Անշուշտ, դա ծանր գործընթաց է, սակայն մենք հուսով ենք, որ սկսված երկխոսությունը կարող է բեկում մտցնել երկկողմ հարաբերություններում, ինչը կփոխի տարածաշրջանի դինամիկան եւ նոր հնարավորությունների դուռ կբացի Հայաստանի եւ Թուրքիայի համար»,-ասվում է կոնգրեսականների ուղերձում, հաղորդում է AFP-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |