Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից31 մարտի 2009 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նման որոշում է կայացվել մարտի 30-ին` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու Պոուլսենի հանդիպումից հետո: Այնուամենայնիվ դանիացի մասնագետին կառաջարկվի ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարդան Մինասյանը, որը դա առաջին անգամը չէ, որ անում է` Մինասյանը կատարել է հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահից հետո 2007 թվականին: Պոուլսենը գլխավորեց Հայաստանի հավաքականը 2008թ. մարտին, շվեդացի մասնագետ Յան Պորտերֆիլդի վախճանից կես տարի անց, որի ղեկավարությամբ հայկական հավաքականը զգալի հաջողությունների հասավ շուրջ մեկ տարվա ընթացքում: Մասնավորապես, հայկական թիմը հաղթեց Ղազախստանի ու Լեհաստանի հավաքականներին եւ ոչ ոքի խաղաց աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի` Պորտուգալիայի հավաքականի հետ: Յան Պոուլսենի ղեկավարությամբ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 5 խաղերից 4-ում պարտություն կրեց եւ մեկում ոչ ոքի խաղաց: Վերջին արդյունքն էլ հավանաբար Պոուլսենի պաշտոնաթողության պատճառ հանդիսացավ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |