ԱՄՆ-ն այլևս «անխուսափելի» չի անվանում ՌԴ հնարավոր ներխուժումն Ուկրաինա 3 փետրվարի 2022 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այլևս «անխուսափելի» չի անվանում ՌԴ հնարավոր ներխուժումն Ուկրաինա, թեև կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ «Այդ բառը «ազդանշան էր, որը մենք մտադիր չէինք ուղարկել՝ կարծես գիտենք, թե նախագահ Պուտինն արդեն կայացրել է որոշումը»,-ասել է Փսակին՝ պարզաբանելով «անխուսափելի» բնորոշումից հրաժարվելը, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Պուտինն այնպես է տեղակայել զորքերը, որ Ռուսաստանը «կարող է ներխուժել ցանկացած պահի»։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն՝ «արդյոք նա որոշում է կայացրել»։ Ավելի վաղ ճեպազրույցում Փսակին հայտարարել էր, թե ՌԴ զորքերի ներխուժումն Ուկրաինա կարող է «անխուսափելի լինել»։ Դա արժանացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քննադատությանը, որը հորդորեց խուճապ չտարածել։ Արևմուտքում կարծում են, որ ՌԴ-ն զորք է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին՝ պատրաստվելով հաևրան երկրի դեմ ագրեսիայի։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |