ԱԳ նախարար․ Սահմանազատման առաջարկին Բաքուն բացասական է արձագանքել` պրոցեսը շարունակական է 3 փետրվարի 2022 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշել է՝ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել, գրում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ ՀՀ-ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին»,- ասել է նախարարը։ Նա հավելել է, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։ Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |