Ավանեսյան․ Երեխաների մոտ «օմիկրոնը» շատ տարածված է՝ մանկական բուժկենտրոնները լարված են![]() 3 փետրվարի 2022 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ նաև երեխաներն են հաճախ հիվանդանում «օմիկրոն» շտամով և մանկական բժշկական կենտրոններն ամբողջությամբ լարված աշխատում են` երեխաների շրջանում շատ տարածված է օմիկրոնը։ Նրա վստահեցմամբ՝ «օմիկրոնի» դեպքում հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է։ «Այսինքն, տարիքի նվազում ունենք»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։ Ավանեսյանը հավելել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում հիվանդացության ախտանշանները նման են հարբուխին, հիվանդի մոտ լինում է հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։ «Օմիկրոն» շտամով հիվանդությունը գրիպի և հարբուխի շփոթեցնող նշաններ ունի, եթե կան նման ախտանշաններ, ապա արժե ՊՇՌ թեստ հանձնել, հասկանալու համար՝ քովիդո՞վ եք վարակված, թե՝ ոչ»,-ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ հիվանդացածների շրջանում նկատվում է հիվանդության ծանրության թեթևացում։ «Եթե այս թվերն ունենայինք «դելտա» շտամի դեպքում, հոսպիտալացման աստիճանն ու համակարգն անհամեմատ ավելի ծանրաբեռնված կլիներ։ Այսօր մեր մահճակալային ֆոնդը դեռ ամբողջությամբ ծավալված չէ։ Ընթացքում, ըստ կարգի, կավելացնենք»,-ասել է նա։ Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 379,266-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 4388-ով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |