Ամերիաբանկը երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը![]() 3 փետրվարի 2022 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, ընդառաջ գնալով բազմաթիվ ուսանողների առաջարկներին, երկարաձգում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը: Բոլոր այն ուսանողները, որոնք ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չեն հասցրել ներկայացնել իրենց գաղափարներն ու դառնալ մրցույթի մասնակիցը, հնարավորություն ունեն դա անելու մինչև մարտի 15-ը: Մրցույթի կանոնների համաձայն, ուսանողները պետք է ներկայացնեն փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից: «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթի մասնակցությունն անվճար է։ Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի: Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն դրամ մրցանակի, իսկ լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան խրախուսական պարգևավճար` 100,000 ՀՀ դրամ: Նախապատվությունը տրվելու է նորարարական և արդյունավետ լուծումներ ներառող նախագծերին: Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. մարտի 15-ը ներկայացնի իր նախագիծը` լրացնելով օնլայն հայտը: Մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո: «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական գաղափարների մրցույթի կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |