Փոխնախարար․ Եթե պարզվի, որ զորամասը լքած նորակոչիկի մասին ահազանգը ճիշտ է, խիստ պատիժներ կհետևեն

Փոխնախարար․ Եթե պարզվի, որ զորամասը լքած նորակոչիկի մասին ահազանգը ճիշտ է, խիստ պատիժներ կհետևեն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կապանի զորամասը լքած նորկոչիկին, որն, ըստ լուրերի, բռնության է ենթարկվել, ասել է, որ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի:

Նա հավելել է, որ եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, գրում է Sputnik Արմենիան։

«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է զորամասն ինքնակամ թողնելու պատճառ դարձել: Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Կարելի է ասել` տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր նշած հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:

Նա վստահեցրել է` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։ «Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է նախաքննական մարմին, ամբողջը կպարզվի:

Զորամասը լքած նորակոչիկի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---