Հայտնաբերվել են Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի հայտարարության գիշերը գողություն անողները 4 փետրվարի 2022 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնաբերվել են Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի հայտարարության գիշերը գողություն արած անձինք։ 2020թ. դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում գտնվող Ռ.Ս.-ին պատկանող խանութից 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին: Արցախի ոստիկանության տեղեկացմամբ՝ քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Տ-ի (ծնված 1996թ) և Ա.Հ.-ի (ծնված 1997թ.) հետ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջիններս 2020թ. նոյեմբերին նշված խանութից գողացել են ոգելից խմիչքներ և ծխախոտ: 2020թ. նոյեմբերի 25-ին հաղորդվել էր Է.Վ.-ին պատկանող Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում գտնվող մթերային խանութից 2020թ. նոյեմբերի 7-ին անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՀ վարչության ծառայողները պարզել են, որ նույն անձինք և իրենց հետ ևս 2 հոգի՝ Ռ.Գ.-ն (ծնված 1974թ.) և Հ.Հ.-ն (ծնված 1999թ.) 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված խանութից գողացել են սննդամթերք, ոգելից խմիչքներ, ծխախոտ և այլ ապրանքատեսակներ: Նախապատրաստվում է նյութերն ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ քրեական գործի վարույթը վերսկելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |