Ռուսաստանցիներն ԱՄՆ ուսանողական և ակադեմիական վիզաներ կարող են ստանալ Երևանում 4 փետրվարի 2022 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը, հյուպատոսական գործողությունների սահմանափկման կապակցությամբ, խորհուրդ է տվել այն ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են ուսանողական կամ ակադեմիական մուտքի արտոնագիր ստանալ, դիմել Երևանում ԱՄՆ դիվներկայացուցչություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նույն նպատակով ռուսաստանցիները կարող են դիմել նաև Ղազախստանում, ինչպես նաև Սերբիայում ԱՄՆ դեսպանություններ։ «Քանի որ հյուպատոսական գործողությունները Մոսկվայում խիստ սահմանափակված են, ԱՄՆ Պետական դեպարտամենտը ՌԴ քաղաքացիների համար ոչ իմիգրացիոն վիզաների դիմումների մշակման մի քանի կետ է նշանակել»,- ասվում է հայտարարության մեջ։ 2021-ի օգոստոսի 1-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն աշխատում է վերջին 5 տարվա համար նվազագույն կազմով։ ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին և դիվանագետներին արտաքսելուն ի պատասխան, ՌԴ-ն սահմանափակել է ԱՄՆ դեսպանության կողմից ՌԴ և այլ երկրների քաղաքացիների աշխատանքի ընդունելու հնարավորությունը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |