Փաստաբան․ Միհրան Հակոբյանի և մյուսների դեմ հարուցված քրգործը կարճվել է՝ հանցակազմի բացակայությամբ

Փաստաբան․ Միհրան Հակոբյանի և մյուսների դեմ հարուցված քրգործը կարճվել է՝ հանցակազմի բացակայությամբ

PanARMENIAN.Net - Կարճվել է «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը։

Գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։

«Երկարատև քննությունից հետո հանցակազմի բացակայությամբ կարճվել է «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր Միհրան Տարոնի Հակոբյանի և մյուսների նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում վերջինս ձերբակալվել էր: Այնուհետև դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ, ոչ իրավաչափ էր ճանաչվել նաև այս գործով Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած խուզարկությունը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---