Բրիտանացի պատգամավորը խոստովանել է՝ «սնուցվել է» Ադրբեջանի քարոզչությամբ![]() 5 փետրվարի 2022 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի պահպանողական պատգամավոր, Հարոու Իսթից ընտրված Բոբ Բլեքմանը, որը նաև Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական համակուսակցական խմբի նախագահն է, խոստովանել է, որ քարոզչություն է արել հօգուտ Ադրբեջանի։ Այդ մասին նա ասել է փոդքասթում, տեղեկացնում է ՕpenDemocracy-ն։ Նա ասել է , որ Ադրբեջանը «սնուցում էր» իրեն քարոզչությամբ և օգտագործում Մեծ Բրիտանիայի կառավարության շրջանում այն առաջ տանելու համար։ «Ես կանոնավոր կերպով շարադրում էի Ադրբեջանի մեր լավ բարեկամների դիրքորոշումները»,-ասել է նա։ «Բլեքմանը, լինելով պահպանողականների «1992-ի կոմիտեի» գործադիր քարտուղարը 2011թ․ ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ ստեռլինգի 7 անվճար այցելություն է կատարել նավթով հարուստ Ադրբեջան։ Վերջին 3 ուղևորության համար վճարել է կամ Ադրբեջանի խորհրդարանը, կամ Լոնդոնում այդ երկրի դեսպանատունը»,-ասվում է հոդվածում։ Բլեքմանը նաև ասել է, որ տեղեկություններ է ստացել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատնից։ «Նրանք շատ, շատ, շատ օգտակար էին և շատ ակտիվ հենց սկզբից, երբ սկսվեցին ռազմական գործողությունները»,-ասել է նա՝ նկատի ունենալով Ադրբեջանի 44-օրյա պատերազմն Արցախի դեմ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |