Ադրբեջանը մտադիր է ջնջել եկեղեցիներից հայերեն գրությունները![]() 5 փետրվարի 2022 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ», գրում է Eurasianet-ը։ Նա հավելել է, թե խումբը բաղկացած է լինելու «տեղի և արտերկրի մասնագետներից»։ Որպես հիմնավորում ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, «այլ Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»։ Առաջին անգամ 20-րդ դարի 50-ականներին այդ կեղծ թեզն առաջ քաշած ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիյաթովի այդ տեսությունը, որը չի ընդունում պատմաբանների մեծ մասը, որդեգրել է Ադրբեջանի կառավարությունը։ Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։ Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |